Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

21 Հունվար, 2020 21:12
ՀՀ ԱԳՆ-ի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հունվարի 21-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում  է անցկացրել Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ֆակուլտետի դեկան Բրայան Էլիսոնը և ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը  բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպումների և երկխոսության այսօրինակ հարթակի կարևորությունը: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորել է Հայաստանի կրթական կյանքում Ամերիկյան Համալսարանի դերը՝ որպես բազմաոլորտ մասնագետների պատրաստաման դարբնոց:  Հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և դեկան Բրայան Էլիսոնը ստորագրել են  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագիր, որի նպատակն է նախարարության գործունեության բնագավառին վերաբերվո ծրագրերի շրջանակներում հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին