Կարևոր իրադարձություններ

Բրիտանացի գիտնականները քաղցկեղի դեմ բուժման նոր միջոց են հայտնաբերել

21 Հունվար, 2020 19:49
 Բրիտանացի գիտնականները քաղցկեղի դեմ բուժման նոր միջոց են հայտնաբերել

Քարդիֆի համալսարանի մի խումբ գիտնականների հայտնագործությունը կարող է բժիշկներին թույլ տալ մարդու իմունային համակարգը «տրամադրել» քաղցկեղային բջիջների դեմ: Դա կարող է քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղամիջոցի ուղի բացել:

Մեթոդն առայժմ կլինիկական փորձարկումներ չի անցել, սակայն հետազոտողներն ասում են, որ այն վիթխարի ներուժ ունի: Աշխատանքի հակիրճ շարադրանքը հրապարակված է Nature Immunology հանդեսում:

Հետազոտության էությունը «անսովոր» եղանակների որոնումն է, որոնցով իմունային համակարգը պայքարում է քաղցկեղային ուռուցքների դեմ: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել T-լիմֆոցիտի հատուկ տեսակ՝ բջիջներ, որոնք մարդու օրգանիզմում պատասխանատու են իմունային հակազդման համար:

Սակայն գիտնականների գտած բջիջն, ի տարբերություն մյուսների, կարող է հակազդել տարբեր տեսակների սպառնալիքների:
«Շանս կա, որ դա կարող է բուժել բոլոր հիվանդներին: Նախկինում ոչ ոք չէր կարծում, թե դա հնարավոր է»,- BBC-ի հետ կայացած զրույցում ասել է հետազոտող Հենրի Սիուելլը:
T-լիմֆոցիտների (կամ T-բջիջների) մակերևույթին կան քիմիական ռեցեպտորներ, որոնց միջոցով դրանք որոշում են օրգանիզմի համար վտանգավոր անտիգեները:
Գիտնականների խմբին հաջողվել է իրենց գտած T-լիմֆոցիտների տեսակին հարկադրել գրոհելու լայն սպեկտրի քաղցկեղային բջիջների վրա:

Մեթոդը փորձարկվել է թոքերի քաղցկեղի, արյան, աղիների, կրծքագեղձի, ոսկրի, շագանակագեղձի, ձվարանների և արգանդի վզիկի քաղցկեղի բջիջների վրա:

Լիմֆոցիտը ոչնչացրել է քաղցկեղային բջիջները և չի վնասել առողջությանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին