Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    563
    571

  • RUB

    8,05
    8,3

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Թուրքիայի կողմից խփված սարքն անօդաչու է եղել

16 Հոկտեմբեր, 2015 21:05
Թուրքիայի կողմից խփված սարքն անօդաչու է եղել

Թուրքիայի օդային ուժերի կողմից Սիրիայի հետ սահմանին խփված թռչող սարքն անօդաչու է եղել:

Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV լրատվականը: Անօդաչու թռչող սարքն ընկել է թուրք-սիրիական սահմանից 3 կիլոմետր հեռավորության վրա` թուրքական Քիլիս բնակավայրի մոտակայքում: Դեռևս հստակեցված չէ, թե անօդաչու թռչող սարքն ում է պատկանել: Այս բոլոր տվյալները լրագրողների հետ զրույցում հաստատել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հոկտեմբերի 16-ին հայտարարություն է տարածելայն մասին, որ օդային ուժերը Սիրիայի հետ սահմանին անհայտ պատկանելության թռչող սարքեն կործանել, որը, թուրքական կողմի պնդմամբ, սիրիական կողմից խախտել է Թուրքիայիօդային սահմանը: Երեք անգամ հնչեցված զգուշացումից հետո էլ թռչող սարքը շարունակել էթռչել Թուրքիայի տարածքում, ինչից հետո թուրքական օդուժը կրակ է բացել և հարվածել այդթռչող սարքին:

Հայտարարությանը հաջորդել էր ՌԴ ՊՆ մեկնաբանությունն այն մասին, որ Թուրքիայի օդայինուժերի կողմից խփված թռչող սարքն իրենց չի պատկանել: Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի արած պարզաբանման մեջ նշվել է. «Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական բոլոր ինքնաթիռները մարտական հանձնարարությունները կատարելուց հետո վերադարձել են «Հմեյմիմ» ռազմաբազա: Ռուսական անօդաչու թռչող սարքերը, որոնք Սիրիայի տարածքում իրադր ության մոնիթորինգ և օդային հետախուզություն են իրականացնում, գործում են պլանային ռեժիմում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին