Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,42
    7,62

Կարևոր իրադարձություններ

Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե.Ռուստամ Բադասյան

21 Հունվար, 2020 19:18
Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե.Ռուստամ Բադասյան

Ականջալուր լինելով հասարակության պահանջներին՝ հասկացել ենք, որ սահմանադրական բարեփոխումները հասունացել են։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման թեմային։

Բադասյանն ընդգծեց, որ դատական համակարգում փոփոխություններն այնպես պետք է արվեն, որ մարդկանց վստահությունն ավելանա այդ համակարգի նկատմամբ․ «Եթե կարողանանք այնպիսի մոդել ընտրել, որով վստահությունը բարձրացվի, ակնհայտ է, որ կնպաստի։ Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից հնչող այն տեսակետին, որ 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել՝ Բադասյանն արձագանքեց, որ Սահմանադրությունը նախկինում փոփոխվում էր տասը տարին մեկ, սակայն վերջին փոփոխությունը կարելի է Հայաստանի պատմության մեջ խայտառակություն անվանել։

«Ըստ էության՝ 1995 թվականի Սահմանադրությունը 2005-ին փոփոխվեց, 2015-ին փոփոխվեց՝ տասը տարին մեկ։ Առնվազն վերջին փոփոխությունը կարելի է խայտառակություն անվանել Հայաստանի պատմության մեջ, թե ինչ նպատակներով էր այդ փոփոխությունն անցկացվում։ Այս փոփոխությունը հասունացել է, եւ հասունացել է հասարակական պահանջի եւ լայն հանրային քննարկման արդյունքում։ Եվ մենք չենք պատրաստվում իրավիճակային լուծումների համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել։ Եթե միայն մեկ կոմպոնենտը՝ դատական համակարգի հանդեպ վստահությունը, հնարավոր լինի սահմանադրական փոփոխությունների արդյունքում բարձրացնել, ապա միայն դրա համար անհրաժեշտ է այս սահմանադրական փոփոխությունը»,- ասաց Բադասյանը։

Հարցին, թե կառավարման համակարգը խորհրդարանականից կիսանախագահականի տանելու մտադրություն կա՞, Բադասյանը պատասխանեց՝ մտադրություններ չկան։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին