Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը

21 Հունվար, 2020 18:41
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը:

Հունվարի 21-ին, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատարանին միջնորդություն են ներկայացրել նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ:

Դատական նիստի ժամանակ Մ.Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը:

Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ որևէ փաստական տվյալ եւ հիմնավորում չկա, որ Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակում չի կարող անհրաժեշտ բուժօգնություն ստանալ Հայաստանում:

 

Լրահոս

Դիտել ավելին