Կարևոր իրադարձություններ

Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից

21 Հունվար, 2020 14:31
Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից

Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածնի ավետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկվել և շարունակում է ենթարկվել գանձ որոնողների հարձակումներին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Բաղփընարի գյուղապետ Օմեր Նալբանթը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ իրենց համար շատ ցավալի է եկեղեցու ներկայիս վիճակը՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները կվերանորոգեն այն ու կդարձնեն զբոսաշրջային վայր:

Նալբանթի խոսքերով՝ ինքը մի քանի անգամ երկաթե դուռ ու փական է դրել եկեղեցու վրա, բայց ապարդյուն, գանձագողերը ամեն անգամ դրանք կոտրել են:

Հարձակումների հետևանքով եկեղեցին զգալիորեն ավերվել է, հատկապես վնասվել են պատերի վրայի որմնանկարները` դրանցում փորված ճեղքերի պատճառով:

Վերջում թուրքական աղբյուրը նշում է, որ Կայսերիի մշակույթի ու տուրիզմի նահանգային վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ նահանգի բոլոր եկեղեցիները հաշվառվել են: Որոշակի աշխատանքներ են ծրագրվում: Ժամկետների մասին, սակայն, ստույգ տեղեկություններ չկան:

 
 
 

 

 
 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին