Կարևոր իրադարձություններ

Մի քանի մեքենա եկեղեցու բակում «դրիֆտ» են արել

21 Հունվար, 2020 14:28
Մի քանի մեքենա եկեղեցու բակում «դրիֆտ» են արել

Հունվարի 19-ին՝ ժամը 23։53-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մի քանի մեքենաներ «դրիֆտ» են անում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Լեքսուս» և «Կրայսլեր» մակնիշի մեքենաների վարորդները ժամը 23։50-ին եկեղեցու բակում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և անկանոն երթևեկել: Նրանք եկեղեցու բակից, մեքենաներով հանդերձ, բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին:
Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին