Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը դարձավ 31 տարեկան

21 Հունվար, 2020 10:52
Հենրիխ Մխիթարյանը դարձավ 31 տարեկան

Այսօր՝ հունվարի 21-ին, Հենրիխ Մխիթարյանը դարձավ 31 տարեկան: Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ներկայիս առաջատարն ու ֆուտբոլային դեսպանն ամբողջ աշխարհում:

Հենրիխը «Փյունիկ»-ի սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև՝ «Շախտյոր»: Այստեղ փայլուն ելույթներից հետո Մխիթարյանը փայլել է Դորտմունդի «Բորուսիա»-ում: Ապա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում և դարձել Եվրոպա լիգայի հաղթող: Այնտեղից Մխիթարյանը տեղափոխվել է «Արսենալ», ապա՝ «Ռոմա»: Մխիթարյանը 2007 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում, այժմ մեր ընտրանու ավագն է:

 

Լրահոս

Դիտել ավելին