Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում 2019 թվականին ձերբակալվել է 46 լրագրող. իրավապաշտպաններ

21 Հունվար, 2020 10:15
Ղազախստանում 2019 թվականին ձերբակալվել է 46 լրագրող. իրավապաշտպաններ

2019 թվականին Ղազախստանում ձերբակալվել է 46 լրագրող, ԶԼՄ-ների 26 աշխատակից մեղադրվել է զրպարտության համար: Այս մասին տեղեկացնում է inbusiness.kz կայքը` հղում անելով «Ադիլ Սոզ» խոսքի ազատության պաշտպանության միջազգային հիմնադրամին:

Հիմնադրամը 2019 թվականի ընթացքում գրանցել է 46 լրագրողի ձերբակալություն, լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ սպառնալիքի 10 և հարձակումների 17 դեպք:

Այն ներկայացրել է մեղադրանքների վիճակագրությունը. «Մեղադրանքները` քրեական հերթականությամբ. զրպարտություն և վիրավորանք` 26,  գիտակցաբար կեղծ տեղեկությունների տարածում` 7, ատելության տարածում` 5, արգելված կազմակերպության գործունեությանը մասնակցություն` 7, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ վիրավորանք և բռնություն` 3»:  

 
«Բարոյական վնասի համար գանձվել է 9 միլիոն 415 հազար տենգե (շուրջ 25 000 դոլար)»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին