Կարևոր իրադարձություններ

Սյունիքում 45-ամյա տղամարդը վարազ է որսացել. նրան բերման են ենթարկել (տեսանյութ)

21 Հունվար, 2020 09:47
Սյունիքում 45-ամյա տղամարդը վարազ է որսացել. նրան բերման են ենթարկել (տեսանյութ)

Հունվարի 18-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Լեռնաձոր համայնքի 45-ամյա մի բնակիչ ամիսներ առաջ համայնքի հարևանությամբ գտնվող անտառում վարազ է որսացել։

Վարազի որսն արդեն մի քանի տարի օրենքով արգելված է։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կասկածվողի անձը նույն օրը ճշտվել է, և նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին։

Տղամարդը, որը որսորդմիության անդամ է, տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացրել «ՏՕԶ» տեսակի 16 մմ տրամաչափի երկփողանի հրացանը, ինչով կատարել էր ապօրինի որսը։ Դեպքի հանգամանքները պարզվում են ոստիկանության Կապանի բաժնում կատարվող հետաքննությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին