«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ դարձյալ կառավարության բակում էին հավաքվել անասնապահությամբ, մսի իրացմամբ զբաղվող գործարարները։ Ինչպես հայտնի է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության և արգելում է բակային մորթը։
Իսկ ամենաուշագրավն այն է, որ սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել: Բանն այն է, որ դրանք գտնվում են իրանցիների վերահսկողության ներքո, և եթե հանկարծ խոզի մորթ արվի, «հարամ» կդառնա:
Ինչո՞ւ եք առանց պայմաններ ապահովելու մարդկանց ստիպում սպանդանոցներ գնալ: Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն:
«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պատասխանեց՝ վստահեցնելով, որ հանրապետության բոլոր մարզերում սպանդանոցներ կան, ապա թվային տվյալներ ներկայացրեց. «39 պատրաստ սպանդանոց ունենք, և կառուցվում է ևս 35-ը: Երբ այս որոշումն ուժի մեջ մտավ անցած տարվա հուլիսի 1-ից, Հայաստանում կար գործող 17 սպանդանոց: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում սպանդանոցների թիվը ավելացավ 22-ով»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: