Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    515
    523

  • RUB

    7,43
    7,63

Կարևոր իրադարձություններ

Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում

20 Հունվար, 2020 23:20
Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում
 

Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է առողջապահության հարցերով պետական փորձագիտական հանձնաժողովի ղեկավարը:

«Գուանդուն նահանգում երկու դեպք է գրանցվել: Նրանք Ուխան չեն մեկնել, սակայն նրանց ընտանիքի անդամները մեկնել են և այնտեղ վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով: Այդ պատճառով այժմ կարելի է հստակ ասել, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն»,- աղբյուրը մեջբերում է հանձնաժողովի ղեկավարին, որը ելույթ է ունեցել Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությամբ:

Փորձագետը նշել է, որ կան նաև բուժանձնակազմի անդամների վարակման դեպքեր: Ներկա պահին հայտնի է 14 բուժաշխատողների հիվանդության մասին:

Հեբեյ նահանգի Ուխան քաղաքում անհայտ տեսակի թոքաբորբի վիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին դեկտեմբերի վերջին: Փորձագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել:

Նշվում է, որ Ուխան քաղաքում հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հունվարի 20-ի դրությամբ կազմել է 198 մարդ: Երեք մարդ մահացել է: Վիրուսով վարակվելու երկու դեպք գրանցվել է Պեկինում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին