Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    515
    523

  • RUB

    7,43
    7,63

Կարևոր իրադարձություններ

Բնակարանների գնման վկայագրեր են հանձնվել Շիրակի մարզի գյուղական համայնքների անօթևաններին

20 Հունվար, 2020 22:48
 Բնակարանների գնման վկայագրեր են հանձնվել Շիրակի մարզի գյուղական համայնքների անօթևաններին

ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարի շրջանակում Շիրակի մարզում 5 գյուղական համայնքի 10 ընտանիք ձեռք կբերի բնակարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  պետական բյուջեից Շիրակի մարզպետարանին  հատկացվել է 535 մլն 587 հազար դրամ՝ Շիրակի մարզի անօթևան 90 ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու համար:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հունվարի 20-ին բնակարանների գնման վկայագիր է հանձնել շահառուների առաջին տասնյակին։ Վկայագիր են ստացել 5 բնակավայրի տասը ընտանիքներ, որոնցից մեկ ընտանիք 5, երկուսը՝ 4, յոթ ընտանիք՝ 3 սենյակի շահառուներ են։ Շիրակի մարզպետը շնորհավորել է վկայագրեր ստացող ընտանիքներին՝ մաղթելով հաջողություններ։

 

Ներկայացնելով վկայագրի տրամադրման ու իրացման կարգը՝ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այս ծրագրով ևս գումարի վերջնական մասը կհատկացվի միայն բնակչի կողմից ժամանակավոր կացարանի քանդման դեպքում, ինչն ապացուցող  տեղեկանք պետք  է  տրամադրի համայնքապետարանը:

«Բնակիչը իրավունք չունի 2 տարվա ընթացքում օտարելու, վաճառելու կամ նվիրաբերելու տվյալ բնակարանը: Եթե վկայագրով հատկացված գումարն ավելին է, քան բնակարանի արժեքը, ապա այդ գումարը կփոխանցվի բնակչի հաշվարկային հաշվին և բնակիչն ինքն է տնօրինում գումարը, իսկ պակասի դեպքում բնակիչն ինքն է լրացնում այն»,-մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում նշել է Ալբերտ Մարգարյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրով գումարը կարող է նաև բնակչի համար հիփոթեքային գրավ հանդիսանալ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին