Իսպանիայում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ 83,7 մլն-ի 2019-ին, տեղեկացնում է Reuters-ը։
Արդյունաբերության եւ զբոսաշրջության նախարար Ռեյես Մարոտոյի խոսքով՝ անցած տարի զբոսաշրջիկների թիվը ավելացել է 1 տոկոսով 2018 թվականի համեմատ։
«Մենք 2020 թվականին նայում ենք լավատեսությամբ, որովհետեւ մենք ուժեղ եւ համախմբված սեկտոր ունենք, որը կարող է լուծել մեր առջեւ դրված խնդիրները»,- ասել է նախարարը՝ նշելով, որ նախարարության գերակայությունն է լինելու նոր երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելը։