Կարևոր իրադարձություններ

Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է.Արթուր Սողոմոնյան

20 Հունվար, 2020 21:20
Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է.Արթուր Սողոմոնյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:

 

«Իրեն լավ է զգում, ամեն ինչ կարգին է: Լավ վիճակում և տրամադրության մեջ է: Այժմ շատ ժամանակ տանն է գտնվում, քանի որ թատրոն գնալը բարդ է իր համար, սակայն միշտ կապի մեջ է նրանց հետ: Վերջերս թատրոնի տնօրենն այցելել է նրան, այնպես որ ամեն ինչ լավ է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ջիգարխանյանը ղեկավարում է իր հիմնած և իր անունը կրող մոսկովյան դրամատիկական թատրոնը: Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է 2017թ. հոկտեմբերին: Դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել, որից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ ամուսնալուծությունը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից:

 

Լրահոս

Դիտել ավելին