Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    515
    523

  • RUB

    7,43
    7,63

Կարևոր իրադարձություններ

Հունվարի 13-ից 19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 79 վարորդ

20 Հունվար, 2020 19:46
Հունվարի 13-ից 19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 79 վարորդ

Հունվարի 13-ից 19-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 131 մեքենա, որոնցից 22-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։

 

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 91 մեքենա։ 57-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 30, թաղանթապատված դիմապակիով` 114 տրանսպաորտային միջոց։ 3 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին