Կարևոր իրադարձություններ

Արալեզ գյուղի (Արարատի մարզ) ընտանիքներից մեկի 4 անդամ հոսպիտալացվել է շմոլ գազի թունավորման պատճառով։

20 Հունվար, 2020 19:25
Արալեզ գյուղի (Արարատի մարզ) ընտանիքներից մեկի 4 անդամ հոսպիտալացվել է շմոլ գազի թունավորման պատճառով։

Արալեզ գյուղի (Արարատի մարզ) ընտանիքներից մեկի 4 անդամ հոսպիտալացվել է շմոլ գազի թունավորման պատճառով։

Վեդի քաղաքի բժշկական կենտրոնում NEWS.am Medicine-ի  թղթակցին տեղեկացրին, որ տուժածներից երկուսն անչափահաս են՝ 7-ամյա աղջիկ եւ 9-ամյա տղա, ինչպես նաեւ նրանց մայրն ու տատիկը։ Նրանց հասցրել են հիվանդանոց հունվարի 19-ի երեկոյան, այն բանից հետո, երբ նրանց ինքնազգացողությունը տանը վատացել է։

Հիշեցնենք, որ շմոլ գազը (СО) այրումից առաջացող նյութերի ամենաթունավոր բաղադրիչներից է։ Այն առաջանում է գրեթե բոլոր վառվող նյութերի մարմրումից եւ այրվելուց։ Այն թոքերի միջոցով արագ հայտնվում է արյան մեջ, որտեղ ամուր կապվում է հեմոգլոբինի հետ եւ խոչընդոտում հեմոգլոբինին թթվածնի միանալուն, ինչը հանգեցնում է հյուսվածքների ու օրգանների հիպոքսիայի (թթվածնային քաղցի)։ Շմոլ գազը երկար շնչելը կարող է հանգեցնել սրտային անբավարարության, միոկարդի կաթվածի, կաթվածի, իսկ ծանր թունավորման դեպքում կարող են լինել ջղաձգումներ, կոմա եւ մահացու ելք։

Ամենից հաճախ մարդիկ շմոլ գազով թունավորվում են փակ տարածքներում, որտեղ չկա պատշաճ օդափոխություն։ Քանի որ շմոլ գազը գույն ու հոտ չունի, մարդը չի կասկածում օդում դրա առկայության մասին։

Շմոլ գազով թունավորման գլխավոր ախտանշաներն են.

  • թուլությունը
  • գլխացավը
  • հոգնածությունը
  • քնկոտությունը
  • շնչարգելությունը
  • չոր հազը
  • սրտխառնոցը
  • հավասարակշռության կորուստը
  • տեսողության վատացումը
  • հիշողության կամ գիտակցության կորուստը։

Շատ մարդիկ շմոլ գազով թունավորվելու ֆոնին ցանկանում են քնել, ինչը շատ վտանգավոր է եւ կարող է հանգեցնել մահացու ելքի։

 

Լրահոս

Դիտել ավելին