Կարևոր իրադարձություններ

Թմրամիջոցների ապօրինի ներկրման գործունեության դեպք է բացահայտվել

20 Հունվար, 2020 17:59
Թմրամիջոցների ապօրինի ներկրման գործունեության դեպք է բացահայտվել

 

Երևանում բնակվող Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացիներ և Ուրուգվայի Հանրապետության 1 քաղաքացի, նախնական համաձայնության գալով ԱՄՆ-ում բնակվող հայազգի հանցակցի հետ, ՀՀ տարբեր քաղաքացիների անվամբ՝ առանց վերջիններիս գիտության, փոստային առաքանիներում մանկական և գրենական պիտույքներում ծեփունով քողարկված  թմրամիջոցները ԱՄՆ-ից մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան տեղափոխելու և իրացնելու նպատակով՝ ստեղծել են կայուն հանցավոր խումբ և փոստային ծառայության միջոցով տևական ժամանակ մաքսանենգությամբ ներկրել են «կոկաին», «մեթամֆետամին» և «հաշիշի յուղ» տեսակների առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։ Այս մասին մեզ հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ, հետևողական պայ¬քար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական կայուն ուղու գործունեության դեպք։

 

Լրահոս

Դիտել ավելին