Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունից հետո վարչապետի հազը բուժած ֆրանսիացի բժիշկը տեղափոխվում է Հայաստան՝ մշտական բնակության. Armtimes.com

20 Հունվար, 2020 17:48
Հեղափոխությունից հետո վարչապետի հազը բուժած ֆրանսիացի բժիշկը տեղափոխվում է Հայաստան՝ մշտական բնակության. Armtimes.com

Ֆրանսիացի հայազգի բժիշկ Գևորգ Աբգարյանը պատրաստվում է ամռանն ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Armtimes.com-ին տված հարցազրույցում Աբգարյանն ասել է, որ Փարիզից Երևան տեղափոխվելու որոշումը նրանք կայացրել են թավշյա հեղափոխությունից հետո:

Բժիշկը, ի դեպ, հետհեղափոխական շրջանում բուժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը, որին «հաղթել» մասնագետները տևական ժամանակ չէին կարողանում:

Գեւորգ Աբգարյանն առաջին անգամ Հայաստան է եկել 1988-ի երկրաշարժից հետո` մասնագիտության բերումով: Բայց, ասում է, հայրենիքին միանգամից է սիրահարվել: Ու մինչև այժմ սերտորեն համագործակցում է տեղի բժիշկների հետ, նաև Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում ուռուցքաբանության բաժանմունք է հիմնել, որը կրում է վաղամեռիկ կնոջ անունը:

Երևանում հաստատվելու որոշման պատճառների, այլև առողջապահության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի շուրջ զրույցը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին