Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ում նախորդ շաբաթ գրանցվել է 264 դեպք, որից 129-ը՝ արտակարգ

20 Հունվար, 2020 17:00
ԱԻՆ-ում նախորդ շաբաթ գրանցվել է 264 դեպք, որից 129-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 13-ից 19-ը գրանցվել է 264 դեպք, որից 129-ը՝ արտակարգ: Այդ մասին հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 114 կենցաղային կանչ, 59 հրդեհի ահազանգ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, ինչի հետևանքով զոհվել է 1, տուժել` 14 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին