Կարևոր իրադարձություններ

«Ճիշտ կլիներ արգելել պետական գաղտնիքներ տիրապետող նախկին պաշտոնյաների երկարաժամկետ մեկնումներն արտերկիր». Արմեն Մելիքյան

20 Հունվար, 2020 16:26
Հեղինակ՝ Արմեն Մելիքյան
«Ճիշտ կլիներ արգելել պետական գաղտնիքներ տիրապետող նախկին պաշտոնյաների երկարաժամկետ մեկնումներն արտերկիր». Արմեն Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարծում եմ, որ ճիշտ կլիներ արգելել ՀՀ պետական գաղտնիքների տիրապետող նախկին բարձր պաշտոնյաների երկարաժամկետ մեկնումներն արտերկիր՝ պաշտոնաթողությանը հետևած առնվազն երկու-երեք տարիների ընթացքում: Իսկ նրանց կարճատև արտասահմանյան այցերի վերաբերյալ պետք է պարտավորված լինեն հաշվետվություններ ներկայացնել, դրանցում նշելով այդ այցերի ընթացքում ունեցած հանդիպումները: Սա նաև հենց իրենց անվտանգությունը երաշխավորող միջոց կլինի:

Հիմա այդ գաղտնակիրներից ոմանք Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր աշխատում կամ սովորում են առանց սահմանափակման ու, երևի թե, առանց պատշաճ հսկողության ու պաշտպանության: Ու պարզ չէ՝ նրանց պանդխտությունը պատիժ է, թե խրախուսանք: Ու ինչի համար...»:

 

Լրահոս

Դիտել ավելին