Կարևոր իրադարձություններ

Վարազ որսացած տղամարդը բերման է ենթարկվել

20 Հունվար, 2020 15:46
Վարազ որսացած տղամարդը բերման է ենթարկվել

Հունվարի 18-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Լեռնաձոր համայնքի 45-ամյա մի բնակիչ ամիսներ առաջ համայնքի հարևանությամբ գտնվող անտառում վարազ է որսացել։ Վարազի որսն արդեն մի քանի տարի օրենքով արգելված է։ Կասկածվողի անձը նույն օրը ճշտվեց և նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։

Տղամարդը, որը որսորդմիության անդամ է, տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացրել «ՏՕԶ» տեսակի 16 մմ տրամաչափի երկփողանի հրացանը, ինչով կատարել էր ապօրինի որսը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին