Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում ահազանգեր են ստացվել մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված պայթուցիկների վերաբերյալ

20 Հունվար, 2020 14:37
Մոսկվայում ահազանգեր են ստացվել մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված պայթուցիկների վերաբերյալ

Մոսկվայում  պայթուցիկ տեղադրված լինելու մասին անանուն հաղորդագրությունների ստացման պատճառով ստուգումներ են իրականացվում 85 դպրոցներում և 20 առևտրի կենտրոններում, ստուգվում են նաև մոսկովյան մետրոյի բոլոր կայարանները և խանութների ցանցերը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին:

«Սպառնալիքներն ուղղված են եղել մետրոյի բոլոր կայարաններին, Магнит և Пятёрочка խանութների ցանցերին»,- ասել է նա:

Նաև, հաղորդագրությունների համաձայն, ստուգումներ են անցկացվում 85 դպրոցում, 16 մանկապարտեզում և 20 առևտրի կենտրոնում:

 

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին