Կարևոր իրադարձություններ

«Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է». Մակունց

20 Հունվար, 2020 13:13
«Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է». Մակունց

Շատ սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով նաեւ իր ցավակցությունները հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Ինչ վերաբերում է վարչապետի մասնակցությանը, նա ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ներկա գտնվել են Կուտոյանի հրաժեշտի արարողությանը: Այն անձինք, այդ թվում վարչապետը, որոնք չեն մասնակցել, չեմ կարծում, որ դա տեղին է, որ շահարկման առարկա դառնա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վարչապետը ցավակցել է այն ժամանակ, երբ կայքերից մեկը դիմել է վարչապետի աշխատակազմ եւ հետաքրքրվել, թե ինչու վարչապետը չի ցավակցել, Մակունցն ասաց, որ խրոնոլոգիային չի հետեւել. «Չեմ կարծում, որ դա էական է: Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին