Կարևոր իրադարձություններ

Կոտայքում բախվել են Mercedes եւ Opel մակնիշի մեքենաները. Mercedes-ը բախվել է նաեւ ծառին. կա վիրավոր

20 Հունվար, 2020 13:08
Կոտայքում բախվել են Mercedes եւ Opel մակնիշի մեքենաները. Mercedes-ը բախվել է նաեւ ծառին. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 00։10-ի սահմաններում Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչներ, 49-ամյա Անդրանիկ Կ.-ի վարած Mercedes մակնիշի 01 AC 077 համարանիշի և 40-ամյա Անդրեաս Գ.-ի վարած Opel մակնիշի 34 ՏZ 543 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Անդրեաս Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության, հետաքննչական խմբի աշխատակիցները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի երկաթե ցանցապատ պարսպին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել ծառին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին