Կարևոր իրադարձություններ

Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է

20 Հունվար, 2020 11:58
Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Հունվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի և Միկոյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հունվարի 20-ին՝ ժամը 2-ին, հիվանդանոցից Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած 66-ամյա Գարիկ Վարդանյանը մահացել է:

Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին