Կարևոր իրադարձություններ

Բեյրութում զինվորականների տեղակայումից հետո ցույցերը դադարել են գիշերը

20 Հունվար, 2020 10:47
Բեյրութում զինվորականների տեղակայումից հետո ցույցերը դադարել են գիշերը

Լիբանանում վերջին երկու օրերին տեղի ունեցած ցույցերն ու բախումներն ավարտվել են այն բանից հետո, երբ մայրաքաղաք Բեյրութում զինվորականներ են տեղակայվել, և հորդ անձրև է սկսվել, հաղորդում եմ Reuters լրատվական գործակալությունը:

Վերջին երկու օրերին ցույցերը բավական լարված ընթացք էին ստացել: Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 370 մարդ էր վիրավորվել:

Լիբանանի անվտանգության ուժերը ցուցարարների ուղղությամբ ռետինե փամփուշտներ էին արձակել, ջրցան մեքենաներ գործի դրել, արցունքաբեր գազ կիրառել: Իսկ երկրի տնտեսական վիճակից բողոքող ցուցարարները թիրախավորել էին բանկերը և բանկոմատները, կոտրել ֆինանսական հաստատությունների ապակիները, տարբեր իրեր այրել և ճանապարհներ փակել:

Չնայած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին, Լիբանանում բողոքի ակցիաները չեն դադարում:

 

Լրահոս

Դիտել ավելին