Կարևոր իրադարձություններ

Պերմի հյուրանոցում տաք ջրի խողովակի ճեղքման հետևանքով 5 մարդ է զոհվել

20 Հունվար, 2020 10:23
Պերմի հյուրանոցում տաք ջրի խողովակի ճեղքման հետևանքով 5 մարդ է զոհվել

Պերմի մինի հյուրանոցներից մեկում տաք ջրի խողովակի ճեղքումից հետո հեղեղված սենյակներում 5 դի է հայտնաբերվել։ Եվս 3 մարդու այրվածքներով հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։

Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 7 բրիգադ և արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։

Այլ մանրամասներ հայտնի չեն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

 

 
 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին