Կարևոր իրադարձություններ

Բալային համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա

20 Հունվար, 2020 09:56
Բալային համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա

Հայաստանի տարածքում ճանապարհային տուգանքների 9 բալանոց համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացողների վրա:  Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ այս մասին նշել է Արցախւ ՃՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը: 

«Դա չի նշանակում, որ կարգազանցները չեն տուգանվի: Այս պահի դրությամբ Արցախի քաղաքացիների նկատմամբ այդ միավորները չեն կիրառվելու: Կան որոշակի խնդիրներ համակարգչային ծրագրի եւ օրենսդրության հետ կապված, որի շուրջ իրենք աշխատում են եւ շատ հնարավոր է, որ մոտակա օրերից դա կիրառվի նաեւ Արցախի քաղաքացիների նկատմամբ»,-ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին