Կարևոր իրադարձություններ

Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը ձերբակալել է ԻՊ առաջնորդներից մեկին

20 Հունվար, 2020 00:30
Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը ձերբակալել է ԻՊ առաջնորդներից մեկին

Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ ձերբակալել է Իսլամական Պետություն ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնում է  վարչության Twitter-ի էջը: 

Ըստ հաղորդագրության՝ նրանք կարողացել են հայտնաբերել Ֆալուջա քաղաքում խմբավորման «ներքին անվտանգության» համար պատասխանատու առաջնորդին:

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 26-ին ամերիկյան զինված ուժերը Իլդիբում հատուկ օպերացիա են իրականացրել, որի ժամանակ ոչնչացրել են ահաբեկիչների նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին