Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Գլխավոր դատախազ

19 Հունվար, 2020 20:32
Քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Գլխավոր դատախազ

Այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ  ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադառնալով Կուտոյանի մահվանը, ասաց. «Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ արդեն հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են: Բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի ու քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերելու, առավել ևս քննության մասին մենք բոլորս, անձամբ ես Ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»,-նշեց Արթուր Դավթյանը:

Լրագրողների հարցին, թե նմանօրինակություն չի՞ տեսնում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ, Դավթյանն ասաց. «Երկու դեպքում էլ հարուցված են քրեական գործեր և ստուգողական գործողություններ են իրականացվում: Հայկ Հարությանյանի գործով էլ ձեզ տրվեցին որոշակի տեղեկություններ, իսկ այժմ քննությունն ընթացքի մեջ է, ինչպես այդ գործով, այնպես էլ այս գործով, բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվելու և հատուկ գիտելիքների կիրառման արդյունքում ձեռք բերված տվյալները մեզ համար էական են լինելու»:

Նշենք, որ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են նրա հարազատները, բարեկամները, ընկերները, ներկա ու նախկին պաշտոնյաները: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել էր կինը՝ Պարույր Սևակի հասցեներից մեկի իրենց բնակարանում: Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին