Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    514
    522

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

19 Հունվար, 2020 14:51
Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

Հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը:

Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների հետ համատեղ Մոսկվա-Երևան թիվ 1965 չվերթով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի, 32-ամյա Դմիտրի Ռոդիգինին թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել գծային բաժին։ Տեղում նրա ձեռքի ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է սպիտակ գույնի փոշենման զանգված պարունակող թվով 5 փաթեթ՝ ընդհանուր 13 գրամ կշռով։ Դրանցից մեկը թափանցիկ «Զիպ» փականով է եղել, իսկ մնացած 4-ը՝ սև գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված։ Դ. Ռոդիգինը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կրիստալ» տեսակի թմրանյութ և այն պատկանում է իրեն։ Փաստի առթիվ ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կասկածյալ Դ. Ռոդիգինը ձերբակալվել է։

 
 
 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին