Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայի հյուսիսում թմրանյութեր վաճառողների խմբավորումը 22 տուն է այրել

19 Հունվար, 2020 12:36
Մեքսիկայի հյուսիսում թմրանյութեր վաճառողների խմբավորումը 22 տուն է այրել

Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուահուա նահանգում մոտ 100 հոգանոց անհայտ մի խումբ կրակ է արձակել տեղի բնակիչների ավելի քան 200 տների, ինչպես նաև մի քանի մեքենայի վրա: Այս մասին հաղորդել է Reporteindigo պորտալը:

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ գիշերը զինված անձինք մի քանի բեռնատարներով ժամանել են գյուղ և սկսել են կրակել տների և կայանված մեքենաների վրա: Զոհվածների և վիրավորների մասին հաղորդումներ չկան: Տեղի բնակիչների չհաստատված տեղեկություններով՝ կա մի քանի զոհ:

Տեղացիներին օգնելու համար ուղարկվել է 100 իրավապահ, մարզում սկսվել են օդային և ցամաքային գործողություններ՝ հանցագործներին որոնելու նպատակով: Ենթադրվում է, որ հարձակումը կատարել են թմրանյութերի կարտելներից մեկի անդամները, որոնք ցանկանում են վերահսկել տվյալ տարածքը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին