Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի հարցով Թրամփի խորհրդականներից մեկն ազատվել է աշխատանքից

19 Հունվար, 2020 12:08
Ռուսաստանի հարցով Թրամփի խորհրդականներից մեկն ազատվել է աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդականներից մեկը՝ Էնդրյու Պիկը, ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ կապված իր դեմ տարվող հետաքննության հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Axios պարբերականին:

Ըստ պարբերականի աղբյուրների՝ հետաքննությունը կապված է անվտանգության հետ, սակայն այլ մանրամասներ չի նշվում:

Պիկը պետք է հաջորդ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ մեկներ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում: Սպիտակ տունը և ինքը՝ Պիկը, հրաժարվել են մեկնաբանել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին