Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Աշխարհին նոր Մեծ ճգնաժամ է սպասվում․ ԱՄՀ ղեկավար

19 Հունվար, 2020 11:28
Աշխարհին նոր Մեծ ճգնաժամ է սպասվում․ ԱՄՀ ղեկավար

Աշխարհի պետությունների միջև ունեցվածքի անհավասարությունը փոքրանում է, բայց ավելանում է երկրների ներսում եղած ունեցվածքի տարբերությունը։ Սա աշխարհին սպառնում է նոր Մեծ ճգնաժամով։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ղեկավար Կրիստալինա Գեորգիևան։ Հոկտեմբերին նա փոխարինել է Քրիստին Լագարդին։

Այս անհավասարության մատնանշման համար նա օրինակ է բերել Բրիտանիան, որտեղ, ըստ նրա, ամենահարուստ 10 տոկոս բնակչություն ունի նույնքան ունեցվածք, որքան բնակչության համեմատաբար աղքատ կեսը։ Նա այս խնդիրը վերագրել է բոլոր զարգացած երկրներին ու ասել, որ աղքատության և հարստության այդ բևեռացումը շարունակվում է։

Գործընթացների այսպիսի ընթացքը պաշտոնյային հիշեցրել է 20 դարի սկիզբը, երբ բուռն զարգացումից հետո աշխարհը կանգնեց 1929 թվականին սկսված Մեծ ճգնաժամի առաջ։ Ամերիկայից սկսված այս ճգնաժամը անգործ թողեց աշխարհի զարգացած երկրների բնակչության զգալի խմբերի ու հանգեցրեց տնտեսական աղետի։

 
 
 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին