Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել Թրամփի պաշտոնանկության հարցով 111 էջանոց փաստաթուղթ

19 Հունվար, 2020 10:17
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել Թրամփի պաշտոնանկության հարցով 111 էջանոց փաստաթուղթ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել 111 էջանոց փաստաթուղթ, որում ներառված են երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու բոլոր հիմնավորումները: Համաձայն փաստաթղթի՝ Թրամփը խախտել է իր երդումը և կորցրել է հասարակության վստահությունը, գրում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ Սենատ ուղարկված փաստաթղթում ներառված են վկաների հանրային և գաղտնի ցուցմունքները, որոնք տրվել են Ներկայացուցիչների պալատում իմպիչմենթի հարցով լսումների ժամանակ: Փաստաթղթում իմպիչմենթը անվանվում է քաղաքական, այլ ոչ թե իրավական գործընթաց:

Ներկայացուցիչների պալատի «իմպիչմենթի մենեջերները» գրում են, որ «ճնշող մեծամասնության դեպքում ապացույցները հաստատում են» Թրամփի մեղավորությունն իրեն առաջադրված մեղադրանքներում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին