Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

18 Հունվար, 2020 23:40
Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Հոսփիթլ Մենեջմենթ» (Hospital Management) ծրագրի մասնակիցների հետ: Այս ծրագրին մասնակցում են առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, բժիշկները և բժշկական կազմակերպությունների վարչական անձնակազմը։

Նախարարը վերջիններիս հետ քննարկել է առողջապահության ոլորտի բարեփոխումները և ընդգծել դրանց մեջ կիրթ ու փոփոխությունների պատրաստ կառավարիչների դերի կարևորության մասին: «Միանշանակ է, որ իմ և առողջապահության նախարարության կողմից նման նախաձեռնությունները ողջունելի են, հատկապես, որ ոլորտում ինտենսիվ իրականացվող բարեփոխումները նոր հմտություններ են պահանջում: Մենք գիտենք, որ հիվանդանոց, պոլիկլինիկա, առողջության կենտրոն կամ որևէ այլ բժշկական կենտրոն ղեկավարելը միայն կլինիկական գիտելիքներով չի որոշվում»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ներկայացրել է նոր ստեղծվող առողջապահության կառավարման մագիստրատուրայի ծրագիրը, ինչպես նաև «Հոսփիթլ մենեջմենթ» դասընթացի ժամանակ ուսուցանվող ծրագրերը և մասնակիցների համար նոր հմտությունների ու ունակությունների ձեռքբերումները: Վերջինս հույս է հայտնել, որ այս ծրագիրը կնպաստի առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին