Կարևոր իրադարձություններ

Գյումրի-Երևան Nissan March-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել․ կա տուժած

18 Հունվար, 2020 21:15
Գյումրի-Երևան Nissan March-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել․ կա տուժած

Հունվարի 18-ին, ժամը 17:24-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին