Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար.վարչապետի աշխատակազմ

18 Հունվար, 2020 19:30
Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար.վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,- նշեցին  ՀՀ վարչապետի աշխատակազմից:


 

Լրահոս

Դիտել ավելին