Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Աշոտ Ղուլյանի հետ

18 Հունվար, 2020 18:06
Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Աշոտ Ղուլյանի հետ

Հ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարևորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է ջարդերի զոհերի և նրանց ժառանգների արդարացի հատուցման գործընթացում: 

Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը նման ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կազմակերպելու համար, նշել է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում երկու խորհրդարանի միջև տարբեր ձևաչափերով համագործակցության կայուն հիմքեր են ստեղծվել: 

Հայաստանի խորհրդարանի խոսնակն անձնապես շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին՝ համատեղ գործընկերային աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ փոխգործակցության այս որակը կպահպանվի նաև ԱՀ նոր գումարման Ազգային ժողովի հետ սպասվող ընտրություններից հետո, որոնք պիտի լինեն ազատ, թափանցիկ և մրցակցային:

 

Լրահոս

Դիտել ավելին