Կարևոր իրադարձություններ

Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում. 12-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց

18 Հունվար, 2020 17:51
Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում. 12-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 17-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2007թ. ծնված Մ. Ղ.-ն ։

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Մ. Ղ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում իրենց տանը տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին