Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. էլեկտրաենթակայանում հայտնաբերվել է 46–ամյա տղամարդու դի

18 Հունվար, 2020 17:01
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. էլեկտրաենթակայանում հայտնաբերվել է 46–ամյա տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկաններն ու փրկարարները նշված ենթակայանում հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ, 46-ամյա Արմեն Հ.-ի դին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արթիկի էլեկտրացանցում՝ որպես էլեկտրամեխանիկ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Հ.-ն մահացել է հոսանքահարվելու հետևանքով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Շիրակի մարզի պատասխանատուները:

 

Լրահոս

Դիտել ավելին