Կարևոր իրադարձություններ

Հայրենիքի երեք պաշտպան կսովորի Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

18 Հունվար, 2020 15:33
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Հայրենիքի երեք պաշտպան կսովորի Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հայրենիքի պաշտպաններ Նարեկը, Սերոբը և Տիգրանն այսուհետ կսովորեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:

Սերոբը զբաղվելու է ագրոբիզնեսով, Տիգրանն ապագա գինեգործ է, իսկ Նարեկին հետաքրքիր է ապահովագրական գործը:

«Ի դեպ, համալսարանի ղեկավարությունը խոստացել է, որ համալսարանի մուտքերը կկահավորվեն թեքահարթակներով, և շենքը կհարմարեցվի անվասայլակով շարժվելուն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպեն օնլայն տարբերակով: Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին, վստահ ենք, որ ապագայում մեր տղաները հրաշալի մասնագետներ են դառնալու»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին