Կարևոր իրադարձություններ

Պենտագոնը հաստատում է՝ Իրաքից զորքերը դուրս բերելու մտադրություն չունեն

18 Հունվար, 2020 15:21
Պենտագոնը հաստատում է՝ Իրաքից զորքերը դուրս բերելու մտադրություն չունեն

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը զորքերն Իրաքի տարածքից դուրս բերելու մտադրություն առայժմ չունի։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանը։

«Մենք շարունակում են երկխոսությունը Իրաքում տանտերերի հետ։ Մենք դեռ ցանկանում ենք լինել ինքնիշխան ու բարգավաճող Իրաքի ընկերն ու գործընկերը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Նա ավելացրել է, որ Իրաքում գտնվող ամերիկյան զորքերը «բարի ուժ են» և թույլ են տալիս պայքար մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Պաշտոնյան նաև կրկնել է ամերիկյան կողմի այն պնդումը, որ իրենք որևէ պաշտոնական պահանջ չեն ստացել Իրաքի կառավարությունից զորքերը դուրս բերելու վերաբերյալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին