Կարևոր իրադարձություններ

Գազի համար 30 դոլար ավելի շատ է ծախսվելու, բայց դա չի նշանակում, որ գազի սակագինը կբարձրանա 30 դոլարով. Գարեգին Բաղրամյան

18 Հունվար, 2020 14:07
Գազի համար 30 դոլար ավելի շատ է ծախսվելու, բայց դա չի նշանակում, որ գազի սակագինը կբարձրանա 30 դոլարով. Գարեգին Բաղրամյան

«Այժմ ընթանում են բանակցություններ և չեմ բացառում, որ գազի գնի թանկացման հայտ կլինի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Արդեն 15 դոլար գինը բարձրացել է սահմանին և «Գազպրոմ Արմենիան» 15 դոլարի կոմպեսացիան այլևս ի վիճակի չէ փոխհատուցելու: Այսինքն՝ այս սակագնից շուրջ 30 դոլար ավելի շատ է ծախսվելու և գործող սակագինը չի բավարարում, բայց դա չի նշանակում, որ ունենալու ենք 30 դոլար սակագնի բարձրացում, քանի որ բանակցություններ են ընթանում, որոշ օպտիմալացման շուրջ, որոնք կկրճատեն որոշ ծախսեր։ Բանակցում ենք նաև մինչև 2030թ. գազափոխադրման համակարգի կապիտալ ներդրումների ծրագիրը, որի արժեքը շուրջ 500 միլիոն դոլար է: Այս ամենը կոմպլեքս է բանակցվում և կարծում եմ, որ մինչև ապրիլ բանակցությունները կավարտենք»,-ասաց նա և նշեց, որ մինչև ապրիլ գազի գնի թանկացման համար հանձնաժողովին չեն դիմի:

Ինչ վերաբերում է սահմանված  ժամկետներին, ապա Բաղրամյանն ասաց, որ առավելագույնը 80 աշխատանքային օր է, որ օրենքով է սահմանվում քննարկել հայտը, որից հետո միայն կարելի է խոսել գազի սակագնի բարձրացման կամ չբարձրացման մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին