Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,07
    7,27

Կարևոր իրադարձություններ

Հունվարի 19-ից Դալմա Գարդեն մոլը կրկին կաշխատի

18 Հունվար, 2020 13:25
Հունվարի 19-ից Դալմա Գարդեն մոլը կրկին կաշխատի

Հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջև և անհամբեր կսպասի ձեզ,- այս մասին տեղեկացնում է մոլի ֆեյսբուքյան էջը: 

«Սիրելի հաճախորդներ,

Հայտնում ենք, որ համապատասխան պետական մարմինների կողմից մատնանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերն իրականացվել են։
ԱԻՆ և ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել։

Շենքն ապահով է և ամուր, բայց դատարկ՝ առանց իր սիրելի հաճախորդների։

Նախորդ 10 օրերը դժվար էին մեզ համար, սակայն այդ ժամանակահատվածում մենք ստացանք շատ նամակներ ու մեկնաբանություններ, որոնք ոգևորեցին, հուզեցին, լցրեցին կարոտով, և մենք էլ ավելի մեծ եռանդով ու անհամբերությամբ սկսեցինք սպասել բացմանը, որպեսզի նորից հանդիպենք ձեզ, և մոլի՝ արևի լույսով լցված, բայց դատարկ պատերը նորից շունչ առնեն և ողողվեն ծիծաղով, հապճեպ քայլերի ձայներով, ժպիտներով ու սիրով։

Այսօրվա գրառումը կրում է միայն դրական ուղերձ։ Վաղը՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջև և անհամբեր կսպասի ձեզ, որ նորից լցվի ջերմությամբ ու պարգևի սեր։

Թող այսուհետ ցնցումները լինեն միայն սիրուց»։

Սիրով՝
Դալմա թիմ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին