Կարևոր իրադարձություններ

Ապարանում գազալցակայանի հովացման մարտկոցի պայթյունից քաղաքացի է տուժել

18 Հունվար, 2020 11:43
Ապարանում գազալցակայանի հովացման մարտկոցի պայթյունից քաղաքացի է տուժել

Հունվարի 17-ին՝ ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի շրջանի, երկու ձեռքերի դաստակների ջերմային այրվածք 1-ին, 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել գազալցակայանում որպես հերթափոխի պետ աշխատող, Ապարանի 36-ամյա մի բնակիչ։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքը ստացել է ժամը 14.10-ի սահմաններում Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանում․ հովացման մարտկոցի պայթյունի հետևանքով տաք ջուրը լցվել էր դեմքին և ձեռքերին:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին