Կարևոր իրադարձություններ

6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանն ուղղվել է 700.000 դրամ. Տաթեւիկ Ռեւազյան

18 Հունվար, 2020 11:22
6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանն ուղղվել է 700.000 դրամ. Տաթեւիկ Ռեւազյան

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ որ 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանն ուղղվել է 700.000 դրամ: Նշենք, որ Տիգրան Ամիրխանյանը պայքարում է մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում):

«Ինչպես գիտեք, ես աշխատել եմ որպես մատուցող Երևանի կենտրոնում գտնվող ROOMZ սրճարանում: Menq enq - Մենք ենք հիմնադրամի կողմից կազմակերպված ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել 335.000 դրամ։ Նաև նշեմ, որ 2019 թվականին լուսանկարիչ Vaghinak Ghazaryan-ը/ 4 Plus մասնակցել է «Թվապատում 2019» լրագրողական մրցույթին և «Homo Agendi (Գործող անձ)» գլխավոր անվանակարգում լավագույնը ճամաչվել «Տաթևիկ» նյութի համար։ https://www.4plus.org/tatevik/: Տվյալ մրցույթի շրջանակներում Media Initiatives Center-ը ինձ շնորհել է 300.000 դրամ, որն իմ ցանկությամբ նույնպես ուղղվել է Տիգրան Ամիրխանյանի բուժմանը»,-գրել է Ռեւազյանը:

ROOMZ սրճարանում  հավաքած 335.000 դրամից զատ, Տաթեւիկ Ռեւազյանը հավելյալ 65.000 դրամ է  ուղղել Տիգրանի բուժմանը որպես անձնական օժանդակություն: 6-ամյա տղայի բուժման ծախսերի համար պահանջվում է առավելագույնը 3.000 ԱՄՆ դոլար: Ներկա պահին հաջողվել է հավաքել 700.000 դրամ:  

«Տիգրանի բուժման ամբողջ ծախսերը ամբողջապես հոգալու դեպքում հավելյալ գումարը կփոխանցվի այլ փոքրիկների բուժմանը»,-գրել է Ռեւազյանն ու  բոլորին առաջարկել ներգրավվել կամավորական գործունեության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին