Կարևոր իրադարձություններ

Չիկագոյի օդանավակայաններում ավելի քան 830 չվերթ է չեղարկվել ձնաբքի պատճառով

18 Հունվար, 2020 11:17
Չիկագոյի օդանավակայաններում ավելի քան 830 չվերթ է չեղարկվել ձնաբքի պատճառով

Չիկագոյի օդանավակայաններում ավելի քան 830 չվերթ է չեղարկվել ձնաբքի պատճառով: Այս մասին տեղեկացնում է nbcchicago.com-ը` հղում անելով Չիկագոյի ավիացիայի վարչությանը:

«Օ'Հարա» և «Միդուեյ» միջազգային օդանավակայաններում հետաձգվել է շուրջ 470 չվերթ: Ուղևորներին խորհուրդ են տալիս ստուգել իրենց չվերթների կարգավիճակը:

Չիկագոյում ուժեղ ձյուն է տեղում հունվարի 17-ի կեսօրից: Չիկագոյի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն` գիշերվա ընթացքում ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 12,5 սանտիմետրի: Ծառայությունը զգուշացրել է նաև քամու` մինչև 13,5 մ/վրկ արագության մասին: 

 

Լրահոս

Դիտել ավելին