Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    516
    524

  • RUB

    7,44
    7,64

Կարևոր իրադարձություններ

Այդ ժամանակը չի տրվելու. սպանդանոցային մորթի պահանջը չի փոխվելու. «Հայաստանի Հանրապետություն»

18 Հունվար, 2020 08:56
Այդ ժամանակը չի տրվելու. սպանդանոցային մորթի պահանջը չի փոխվելու. «Հայաստանի Հանրապետություն»

«Կառավարության դիմաց բողոքող ֆերմերները երեկ ավարտելով բողոքի ակցիան, ասացին, որ երկուշաբթի շարունակելու են այն, և 6 ամիս ժամանակ են պահանջելու՝ մինչև սպանդանոցները մարդկանց հասանելի լինեն: Տրվելո՞ւ է նրանց այդ ժամանակը:

Հարցի պարզաբանման նպատակով «ՀՀ»-ն դիմել է ՍԱՏՄ-ին: Տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ա.  Հարությունյանը համառոտել է. «Ոչ, այդ ժամանակը չի տրվելու»: Միաժամանակ հավելել է. «2017 թ. ընդունվել է կառավարության համապատասխան որոշումը, 2018 թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը պետք է անցներ սպանդանոցային մորթի: Հաշվի առնելով, որ այդ պահին սպանդանոցների քանակը բավարար չի եղել, որոշակի զիջում է եղել: Եվ արդեն տարի ու կես է անցել: Այդ մարդիկ գիտեին, որ պետք է անցնեին սպանդանոցային մորթի:

Ես վստահեցնում եմ, մենք 6 ամսվա ընթացքում արդեն 40-ից ավելի սպանդանոց կունենանք (շատ սպանդանոցներ այս պահին արդեն պատրաստ են, ներքին հարդարման աշխատանքներ են տարվում): Թող իրենք (ֆերմերները) բանակցություններ վարեն, պայմանավորվեն սպանդանոցների հետ: Մրցակցություն կլինի, և ես ձեզ վստահեցնում եմ, միսը չի թանկանա: Հակառակը՝ նույնիսկ իջեցում կարող է լինել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին